Գլխավոր Սպորտ Իրանցի խալկը. միայն նախաճաշին նա ուտում է 36 ձու, 4 հավ և...

Իրանցի խալկը. միայն նախաճաշին նա ուտում է 36 ձու, 4 հավ և 3 կգ կարմիր միս (տեսանյութ)

9313

Սադջադ Կարիբին ծնվել է 1991 թվականին Իրանում։ Սադջադը, ում տեղացիներն անվանում են իրանցի խալկ, ունի 180 սմ հասակ և 184 կգ քաշ։ Որպեսզի  պահպանի քաշը, Սադջադն օրական սնվում է  6-ից 10 անգամ։ Ինսթագրամյան իր էջում նա պարբերաբար տեղադրում է իր հսկա չափաբաժնով ուտելիքները, որոնք հիմնականում հարուստ են սպիտակուցներով և վիտամիններով։

Չնայած իր բրուտալ արտաքինին, Սադջադը տնտեսագիտական կրթություն ունի և որոշ ժամանակ աշխատել է անշարժ գույքի ոլորտում։ Բայց դե Սադջադի հիմնական կիրքը մնում է սպորտը։ «Ծանր աթլետիկան» նա համարում է իր կյանքի գործը։  Ունի բազմաթիվ հաղթանակներ և մասնակցություններ թե տեղական և թե միջազգային մրցումներում։ 

Սաջադի հայրը սովորական կառուցվածք ունի, իսկ այ պապիկը Սաջադի նման հսկա է, արդեն պարզ է ում է  քաշել հսկա Սաջադը։

Մի քանի տարի առաջ նա լուսանկար էր տեղադրել որդու հետ, այդ ֆոտոյից հետո պարզվեց միայն, որ իրանցի խալկը ընտանիք ունի։ Քանի որ մուսուլմանական սովորույթների համաձայն կնոջը չեն ցուցադրում, այդ իսկ պատճառով ոչ ոքի հայտնի չէ, ով է Սադջադի կինը։ 

Օրական Սաջադը օգտագործում է  ավելի քան  10 000 կալորիա։ Միայն նախաճաշին նա ուտում է  36 ձու, 4 հավ և  3 կգ կարմիր միս, իսկ վերջում խմում 5 լիտր կաթ։