Գլխավոր Նորություններ ԱԺ-ում Արման Թաթոյանի ելույթից հետո աշխատակազմը նրան ծափահարություններով է դիմավորել

ԱԺ-ում Արման Թաթոյանի ելույթից հետո աշխատակազմը նրան ծափահարություններով է դիմավորել

101

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ավարտից և նիստերի դահլիճում նրա ելույթից հետո ՄԻՊ աշխատակազմը նրան ծափահարություններով է դիմավորել։ Այս մասին հայտնել է Արման Թաթոյանը և տեսանյութ հրապարակել։

«Հ.Գ. 1200-ից ավել էջերի վրա շարադրված հաղորդումը և մեկ տասնյակից անցնող արտահերթ զեկույցները յուրաքանչյուր աշխատողի եռանդուն ու նվիրված աշխատանքի արդյունք են»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում արձագանքեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի դիտարկումներին՝ նշելով․ «Չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի ՄԻՊ-ի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի ՄԻՊ-ին։ Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները՝ ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»։

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ավարտը ազդարարում է աշխատանքային նոր տարվա սկիզբ։Հ.Գ….

Опубликовано Arman Tatoyan Вторник, 12 мая 2020 г.