Գլխավոր Նորություններ Կրակոց՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և «Մակարովի» պարկուճ

Կրակոց՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և «Մակարովի» պարկուճ

80

Մայիսի 12-ին վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված շենքի դիմաց հայնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։ Դեպքի վայրում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն և ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվե՞լ են, թե՞՝ ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։