Գլխավոր Նորություններ Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի թվի ռեկորդային աճ

Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի թվի ռեկորդային աճ

1609

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 180-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3718-ի, հայտնում են ԱՆ-ից:

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1500 մարդ, այս պահին բուժվում է 2149-ը:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 48 դեպք, իսկ այլ պատճառներով՝ 21 մահ: