Գլխավոր Նորություններ Ավստրալիայում տանիքից կախված հսկայական պիթոնը խժռել է պարկամկանը (լուսանկարներ)

Ավստրալիայում տանիքից կախված հսկայական պիթոնը խժռել է պարկամկանը (լուսանկարներ)

453

Բրիտանական Daily Mail պարբերականը ֆոտոշարք է ներկայացրել, որում պատկերված է, թե ինչպես է պիթոնը խժռում պարկամկանը:

Դեպքը տեղի է ունեցել ավստրալական Բրիսբեն քաղաքի հյուսիսում: Երբ օձ որսացող Սթյուարտ ՄաքՔենզին, որին կանչել էին պիթոնին բռնելու համար, ժամանել է, տեսել է, որ պարկամուկն արդեն կիսով չափ պիթոնի կոկորդում է:

«Պիթոնը գրեթե 2 մետր երկարություն ուներ, նրանից մեկ ժամ է պահանջվել պարկամկանն ուտելու համար: Անհավանական է, որ նրանք կարողանում են գլխի վրա կախված ուտել այդքան մեծ զոհի»,-ասել է ՄաքՔենզին:

Պարկամկների այս տեսակը, որին կերել է պիթոնը, ունենում են մինչև 1 մետր երկարություն: Գորգանման պիթոններն ունենում են մինչև 3 մետր երկարություն: Դրանք թունավոր չեն մարդկանց համար, բայց շատ հաճախ որսում են կրծողների և ընտանի կենդանիների:

Mr McKenzie had to wait one hour for the carpet python to finish eating the ringtail possum before he could remove it from his client's backyard
Mr McKenzie shared the photos on Facebook and told Daily Mail Australia it was a fully-grown ringtail possum
Pictured: A two-metre carpet python eating a one-metre ringtail possum in Queensland