Գլխավոր Մամուլ Մեղադրանք կառաջադրվի Փաշինյանի՞, թե՞ Վանեցյանի նկատմամբ. hraparak.am

Մեղադրանք կառաջադրվի Փաշինյանի՞, թե՞ Վանեցյանի նկատմամբ. hraparak.am

288

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութի հիման վրա, որտեղ Մինասյանը պատմում է, թե ինչպես է Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել իրեն և գործարք առաջարկել, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: 

Այս մասին Hraparak.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մեր հարցին` գործը ո՞ւմ դեմ է հարուցվել, հանձնարարողի՞, այսինքն` Նիկոլ Փաշինյանի, թե՞ միջնորդի`Արթուր Վանեցյանի, Օհանջանյանն ասաց` փաստի առթիվ:  Նա նաև նշեց, որ այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ չկա, որևէ մեկի էլ մեղադրանք չի առաջադրվել: