Գլխավոր Մամուլ Ցուցարար ծեծողները պաշտոններ են ստացել

Ցուցարար ծեծողները պաշտոններ են ստացել

29

«Երևան համայնքում ուշագրավ նշանակումները չեն դադարում: Ինչպես քաղաքային իշխանությունում կամ վարչական շրջանների աշխատակազմում մեծ թիվ են կազմում, օրինակ, ոստիկանության նախկին ծառայողները, այնպես էլ մեծ թիվ են կազմում նախկին կադրերը, որոնք նախկին իշխանության ժամանակ պաշտոններ են զբաղեցրել կամ, օրինակ, աչքի ընկել այս կամ այն միջադեպերով:

Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը երկար տարիներ աշխատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, եղել է նախկին պետ Միհրան Պողոսյանի մտերիմը: Նրա կենսագրական տվյալների մեջ ևս նշված է, որ 2014-2016թթ. եղել է է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետը, 2016թ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի պետը, 2016-2017թթ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության իրավաբանական բաժնի պետը, 2019թ. դեկտեմբերի 4-ին նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։