Գլխավոր Նորություններ Նրանք ծնվել էին 14 օրվա տարբերությամբ, միասին ապրեցին 70 տարի և մահացան...

Նրանք ծնվել էին 14 օրվա տարբերությամբ, միասին ապրեցին 70 տարի և մահացան 14 ժամվա տարբերությամբ

742

Նրանք սիրեցին միմյանց դեռևս նախքան Երկրորդ Համաշխարհային պատերազմը։

Եվ միասին ռազմաճակատ գնացին։

Իզաբելը բուժքույր դարձավ, իսկ Փրեբլը՝ ծովային հետևակ։

Զույգը 5 երեխա ունի, նրանք ողջ կյանքը միասին են անցկացրել և քնքշորեն սիրում են միմյանց։

«Ծնողներս զարմանալի մարդիկ են։ Նրանք մեզ սովորեցրել են, որ սերը կարող է այնքան հարատև, նուրբ, դեպի լավը փոխող լինել»,- պատմում է նրանց դուստրը՝ 62 տարեկան Լորին։

Ցավոք, կյանքի վերջին տարիներին Իզաբելի մոտ տկարամտության նշաններ սկսվեցին։ Զույգին հատուկ հաստատությունում տեղավորեցին, որտեղ կնոջ նկատմամբ հատուկ խնամք կարող էին տանել։

Նա շատ բան էր մոռացել, միայն թե ոչ իր ամուսնուն։ Նա անվերջ ժպտում էր նրան և թվում էր, թե այդ պահերին, նա նորից վերագտնում է իրեն։

Փրեբլը խնդրել էր անձնակազմին, որ իրենց թույլ տան նույն սենյակում քնել։ Իզաբելի վիճակի պատճառով ամուսնուն հարևան սենյակում էին տեղավորել։ Եվ ահա հիմա նրանք օրական երեք ժամ միասին հանգստանում էին՝ պառկում էին իրար ձեռք բռնած։

Դրանից մի քանի շաբաթ անց Փրեբլը կանչեց երեխաներին, որպեսզի նրանք հրաժեշտ տան մորը։ Նրա վիճակն արդեն շատ վատ էր։

Նրանք միասին պառկած էին՝ իրար ձեռք բռնած, երբ Իզաբելը մահացավ։ 14 ժամ անց Փրեբլն էլ հեռացավ կյանքից։ Զարմանալի է, որ նրանք ծնվել էին 14 օրվա տարբերությամբ և մահացան 14 ժամվա տարբերությամբ։

Նրանց դուստրը՝ Լորին, հիշում է․ «Նրանց կյանքը լի էր սիրով։ Մայրս շատ նուրբ և դյուրահավատ էր, իսկ հայրս՝ ընդհակառակը․ գիտեք, մի տեսակ փշոտ։ Բայց միասին նրանք փոխվում էին։ Ամուսնությունը կարող է 70 տարի տևել և նրանք դա ապացուցեցին»։