Գլխավոր Շոուբիզնես Զգեստ եւ սպորտային կոշիկներ. Ալինա Մարտիրոսյանի լուսանկարները

Զգեստ եւ սպորտային կոշիկներ. Ալինա Մարտիրոսյանի լուսանկարները

173

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին միջին երկարության մոխրագույն զգեստ է կրում, որը համադրել է սեւ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են նուրբ դիմահարդարումը եւ աքսեսուարները՝ ժամացույց եւ ականջօղեր։ Լուսանկարները մեկնաբանված չեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալինա Մարտիրոսյանը ներկայացել էր վառ դիմահարդարմամբ. ընդգծված էին աչքերը, շուրթերը։ Նա կրում էր ծաղիկներով զարդարված գունավոր վերնաշապիկ։ Կանացի դերասանուհու կերպարը համալրում էին զարդերը։