Գլխավոր Նորություններ Ռուսաստանից Հայաստան չվերթները կվերսկսվեն

Ռուսաստանից Հայաստան չվերթները կվերսկսվեն

3642

Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները:

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց պարետ Ավինյանը` պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին:

«Մայիսի 15-ից արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու Ռուսաստանից, ու Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին որոշակի կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ ՀՀ՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով»,- ասաց Ավինյանը: