Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսը կարող է երբեք չվերանալ․ նախազգուշացնում է ԱՀԿ-ն

Կորոնավիրուսը կարող է երբեք չվերանալ․ նախազգուշացնում է ԱՀԿ-ն

194

Նոր կորոնավիրուսը կարող է երբեք չհեռանալ, և ամբողջ աշխարհի բնակչությունը ստիպված կլինի սովորել ապրել դրա հետ։ Նախօրեին այս մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Նախօրեի ճեպազրույցի ժամանակ ելույթ ունենալով՝ ԱՀԿ արտակարգ իրավիճակների տնօրեն դոկտոր Մայք Ռայանը նախազգուշացում է հնչեցրել վիրուսի վերացման կանխատեսումների հետ կապված։ Այս մասին գրում է BBC-ն։

Նա հավելել է, որ նույնիսկ եթե պատվաստանյութ հայտնաբերվի, վիրուսը կառավարելը կպահանջի «զանգվածային ջանք»:

Աշխարհում գրեթե 300 000 մարդ մահացել է կորոնավիրուսից, և գրանցվել է ավելի քան 4,3 միլիոն վարակի դեպք:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ համաճարակը նպաստում է համատարած հյուծվածությանն ու հոգեկան առողջության խնդիրներին, մասնավորապես, այն երկրներում, որտեղ մտավոր առողջության ոլորտում ներդրումների պակաս կա:

ՄԱԿ-ը կառավարություններին հորդորում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրները դարձնել կորոնավիրուսին իրենց ընդհանուր պատասխանի մի մասը: