Գլխավոր Նորություններ Ե՞րբ է լրանում վարկային արձակուրդի ժամկետը ՀՀ 17 բանկերում

Ե՞րբ է լրանում վարկային արձակուրդի ժամկետը ՀՀ 17 բանկերում

1488

Կորոնավիրուսի /COVID-19/ տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում բանկերը հաշվի առնելով, որ որոշ անհատ հաճախորդներ կարող են խնդիրներ ունենալ պարտավորությունները պայմանագրերով սահմանված կարգով կատարելու կապակցությամբ և նպատակ ունենալով աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում, որոշել էին վարկային արձակուրդ տրամադրել քաղաքացիներին։

Իրավաբան․net-ը ներկայացնում է ՀՀ-ում գործող բանկերի ցանկը և սահմանված վարկային արձակուրդի ժամկետները։ Որոշ բանկեր երկարաձգել են արձակուրդը։

Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։

«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։

«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։

«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև մայիսի 15-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։

«Արցախբանկը» մինչև հունիսի 15-ը երկարաձգում է վարկային արձակուրդը։

«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։

«Ինեկոբանկը» մինչև մայիսի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի և  չի համարվի վարկային պատմության վատթարացում։

«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։

«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։

«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև մայիսի 31-ը։

«Էվոկաբանկ»–ը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։

«Կոնվերսբանկ»–ը հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը։

«ՎՏԲ» բանկը մինչև մայիսի 17-ն էր վարկային արձակուրդ տվել, այսօր պարզ դարձավ, որ երկարացրել է մինչև մայիսի 31-ը։

«Էյչ Էս Բի Սի» բանկը վարկային արձակուրդ է սահմանել 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը։

«ԱյԴի բանկ»–ը երկարաձգել է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը։

«Մելլաթ» բանկը վարկային արձակուրդ է տրամադրել մինչև մայիսի 15-ը։

«Արմսվիսբանկ»-ը վարկային արձակուրդ սահմանեց մինչև հունիսի 15-ը։