Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է...

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով. Միքայել Մինասյան (տեսանյութ)

1177

Վստահ եմ՝ դուք էլ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով բացի աշխատելուց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսահոլովակում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգավածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է:

Հայ ժողովրդի մի մասը հավատեց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց,՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ այսօր խոսելու է հետաքրքիր ուրիշ դեպքի մասին: Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով: 

«Նիկոլ Փաշինյանը աշխատելու փոխարեն սիրում է նստել, իր օլիգարխիկ ընտանիքի անդմաների հետ մշակել նոր համակարգեր, որի մաս է կազմում նաև ՀՀ-ն՝ իր միջազգային հեղինակությամբ: Սխեման հետևյալն է. ՀՀ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ներվուծվում են ադամանդներ, դրանք տարվում են հայտնի երկու- երեք գործարաններ, որտեղ դառնում են «հայկական», որովհետև Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, թե ինչպես դրանք դարձան հայկական:

Նաև հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական, արտահանվում են այլ երկրներ: Հայկական քվոտաներով արտահանվում են երկրներ՝ առանց ոչ մի հարկ, ոչ մի մաքսային տուրք մուծելու»,- ասաց նա:

Որպես ապացույց՝ Միքայել Մինասյանը վկայակոչեց պետական վիճակագրության թվերը. «Ձեզ հետաքրքիր մի բան ասեմ. ըստ պետական վիճակագրության՝ Հայաստանը 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցել է 20 միլիարդ, որպեսզի այդ 20 միլիարդի ադամանդները կարողանաս աշխատել, ստեղծել, կազմակերպել այդ գործընթացը, ըստ միջին ստատիստիկ տվյալների՝ Հայատսանում պետք է ունենաս ավելի քան 1400 աշխատող: Թիվն իրականում աննախադեպ է: Ի դեպ, տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8,7 տոկոս, հետևաբար դա շատ զգալի է մեր ամբողջ տնտեսության  մեջ»:

Մինասյանն ընդգծեց՝Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ: Ըստ նրա, հետևաբար՝ այդքան աշխատակցի միջոցով անհնարին է այդ քանակը ստանալ: «Ավելացնեմ մի բան էլ, որ ձեզ համար պարզ լինի. Հայաստանում, որ դա անես, պետք է լինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրական էներգիա, հարկ պետք է տան 1400 հոգու համար, սակայն այդ ամենը չկա: Կա միայն մեկ թիվ, որ ՀՀ-ից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի: Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է  Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կողմից: Այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»,- ընդգծեց նա:

Միքայել Մինասյանի դիտարկմամբ՝ մարդիկ սկսել են հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին. «Մարդիկ ապուշ չեն, և սկսել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հարցեր տալ՝ «բա այդ ադամանդները որտեղի՞ց եկան, ինչպե՞ս ստեղծվեց այդ համակարգը, ինչո՞ւ դա չկար, այդ երեք ամսում ինչպե՞ս դուք 20 միլիարդի ադամանդ արտահանեցիք»»:

Նա նշեց, որ ինչ պատմում է, կա պետական վիճակագրության թվերում: «Ես խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ իր մութ և զզվելի ընտանեկան բիզնեսները փորձի գոնե Հայաստանի ներսում անել, ՊՆ հաշվին է նա ինչ-որ բաներ սղացրել, ելակների պատմությունը կա, այդ բոլոր պրոցեսները կան, դա շատ վատ է, բայց գոնե մեր մեջ է: Բայց, երբ դուք դա արդեն անում եք սահմաններից դուրս, բացի այն, որ խայտառակ եք անում մեզ, մեր երկիրը դարձնում եք երրորդ երկիր, դուք նաև հետագայում այնպիսի խնդիրներ եք ստեղծելու, որի տակից մենք ենք դուրս գալու, ժողովուրդն է դուրս գալու»,- ընդգծեց նա և վստահեցրեց, որ շատ-շատ լավ է լինելու. «Հայաստանին իսկապես սպասվում է լավ ապագա»: