Գլխավոր Տեսանյութեր (VIDEO) Վերջերս իմ «Հունդայի» ավտոմեքենան վաճառեցի եւ գումարը պահում եմ բանկում դրամով....

(VIDEO) Վերջերս իմ «Հունդայի» ավտոմեքենան վաճառեցի եւ գումարը պահում եմ բանկում դրամով. Փաշինյան

554

Մարդիկ նախընտրում են իրենց ավանդները ավելի շատ դրամով պահել, նաեւ վարկերը դրամով վերցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019-ին բանկերի կողմից տրված վարկերի դոլարիզացման  մակարդակը կազմել է 53 տոկոսմ, նախորդ տարվա 59 տոկոսի փոխարեն: Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019-ին կազմել է 59,3 տոկոս,  նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: Իսկ 2017-ին այդ ցուցանիշը 62,4 տոկոս է եղել: Սա նշանակում է, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են վստահում դրամին:

Ես էլ նույն կերպ եմ վարվում. վերջերս իմ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան վաճառեցի եւ դրանից ստացված գումարը պհում եմ բանկում դրամով:

Կարծում եմ՝ պետք է մեր ազգային դրամին վստահությամբ վերաբերվենք»,-ասաց Փաշինյանը: