Գլխավոր Շոուբիզնես Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հայտնել են նորածին որդու անունը

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հայտնել են նորածին որդու անունը

146

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրիին հայտարարել են նորածին որդու անունը։ Այս մասին հայտնում է  Daily Mail-ը։

Թագավորական զույգը տղային անվանել է Արչի։ Նրա ամբողջական անունը Արչի Հարրիսոն Մաունտբաթթեն-Վինձոր է (Archie Harrison Mountbatten-Windsor։

Բութմեյքերները կանխատեսում էին, որ տղային կանվանեն Ալբերտ, Արթուր կամ Ալեքսանդր։

Արքայազն Հարրիի երկրպագուները ենթադրում էին, որ նորածինը կստանա Ջորջ կամ Ջոն անունը։

3,3 կգ քաշով փոքրիկը ծնվել է մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ լոնդոնյան Փորթլենդ հիվանդանոցում։ Ըստ ավանդույթի նրա լույս աշխարհ գալու լուրը հայտնել են օրվա երկրորդ կեսին։ Այս բարի լուրը հայտարարել է արքայազն Հարրիին, իսկ զույգը տեսախցիկների առջեւ երեխային ներկայացրել են միայն մայիսի 8-ին։