Գլխավոր Նորություններ «Հերթական անգամ խիզախություն չունեցավ». Էդուարդ Շարմազանով

«Հերթական անգամ խիզախություն չունեցավ». Էդուարդ Շարմազանով

220

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ:

Բայց սա խնդրի մի մասն է, իսկ խնդրի մյուս մասն այն է, որ ի պատասխան այն հարցի, թե հանրապետականները մտահոգ են, որ Լավրովի հայտարարության նման հայտարարություն կարող են անել նաև մյուս համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Փաշինյանը «պաշտպանվեց» ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի վերջին հայտարարությամբ ու բառացի նշեց, թե Լավրովի գնահատականները «օգտակար չեն»:

Էս ի՞նչ օրի ենք հասել, ժողովուրդ ջան: Փաստորեն, Հայաստանի ռամավարական դաշնակից երկրի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հերքելու համար Փաշինյանը օգտվում է ԱՄՆ պետքարտուղարական պաշտոնյաների օժանդակությունից:

Նիկոլ, իսկ կարո՞ղ է մի օր էլ հայտարարես, թե Ռուսատանի դեմ սանկցիաները արդարացված են:

Հերիք է արևմտյան տարբեր շրջանակներին դուր գալու համար հարվածես հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին:

Հ.Գ. Նիկոլ, ո՞ւր ես քիթդ խոթում աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Ծանր է, կգցես ոտքիդ»: