Գլխավոր Նորություններ Ասիայում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռը

Ասիայում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռը

227

Մյանմայի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բանգլադեշի «Biman» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը: Այդ մասին հաղորդում է Myanmar Times-ը:

Նախնական տվյալներով, Bombardier Dash 8 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և կիսվել երեք մասի: Օդանավակայանը և ավիաընկերությունը տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել: Միջադեպի մանրամասները առայժմ նույնպես հայտնի չեն:

Ավելի ուշ  «112» հեռուստաալիքը, հղում կատարելով Բանգլադեշի Յանգոն քաղաքի ներկայացուցչության տվյալներին, հայտարարել է, որ օդանավում գտնվել է 17 ուղևոր, որոնցից 15-ը ստացել են վնասվածքներ: