Գլխավոր Նորություններ Կանանց վիրավորելը թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է․ Արփինե Հովհաննիսյան

Կանանց վիրավորելը թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է․ Արփինե Հովհաննիսյան

134

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Anzhela Elibegova-ին ճանաչում եմ բավական վաղուց։ Սկզբունքային, պրոֆեսիոնալ ու մարդկային։ Պրոֆեսիոնալիզմը շատ անգամներ տեսել ու համոզվել եմ, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների բազմաթիվ բանաձեւեր չեզոքացնելիս անհրաժեշտ է եղել օգտակար ու կոմպետենտ տեղեկատվություն։ Կանանց վիրավորելը հատկապես փաստարկների բացակայության դեպքում թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է։ Ես դա անձնական փորձից լավ գիտեմ։ Անժելայի պրոֆեսինալիզմը փաստ է ու նրա արտաքին հատկանիշները քննարկելով ու թիրախավորելով այդ փաստը չի փոխվելու։ Անժելան չի նեղվելու, չի ընկրկելու, չի վախենալու, չի դադարելու իր սիրած ու պիտանի գործը անել։

Հ.Գ. Ձեզ մի հուշում անեմ՝ ժամանակի ու տարածության զգացողությունը կորցրել եք տիկնայք, պարոնայք եւ այլք՝ սա 2018-ի մայիսը չէ, ոչ էլ հոկտեմբերն ու դեկտեմբերը։ Դուք, ձեր ընկալումն ու խոսքն էլ առաջվանը չի, ամեն անգամ նման էժան վարքագիծն ավելի ու ավելի կոշտ հակահարվածի է արժանանալու։ Չկասկածեք»։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը անվայելուց արտահայտություններով ֆեյսբուքյան գրառում էր կատարել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին։