Գլխավոր Նորություններ Դանակահարություն Դավթաշենում․ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտից 24-ամյա և 40-ամյա երիտասարդները դանակահարված վիճակում...

Դանակահարություն Դավթաշենում․ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտից 24-ամյա և 40-ամյա երիտասարդները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

2153

Դանակահարություն Դավթաշենում․ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտից 24-ամյա և 40-ամյա երիտասարդները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խումբը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ա. Քալաշյանի գլխավորությամբ, ժամը 03:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Դեպքի վայրից հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Շահբազյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու: