Գլխավոր Տեսանյութեր ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին ավիավթար. «Biman» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին ավիավթար. «Biman» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել

359

Մյանմայի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բանգլադեշի «Biman» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը:

Նախնական տվյալներով, Bombardier Dash 8 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և կիսվել երեք մասի: Ըստ նախնական տեղեկությունների՝ վայրէջքի ժամանակ եղել են վատ եղանակային պայմաններ:

Ըստ ավիաընկերության ներկայացուցիչների՝  ինքնաթիռում եղել է 28 ուղեւոր: 15 մարդ վիրավորվել է: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, նրանց կյանքը վտանգված չէ:

Այս պահին օդանավակայանում դադարեցվել են թռիչքները: