Գլխավոր Նորություններ «Այն, ինչ գիշերը կատարվում էր կենտրոնում, թույլ չի տալիս հույս դնել քաղաքացիների...

«Այն, ինչ գիշերը կատարվում էր կենտրոնում, թույլ չի տալիս հույս դնել քաղաքացիների վրա»․ Գ․ Երիցյան

183

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, ինչ կիրակի օրը գիշերով կատարվում էր քաղաքի կենտրոնում, ինձ այլևս թույլ չի տալիս հույս դնել մեր քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա։ Կյանքը գիշերային Երևանում ընթանում էր սովորականի պես՝ լիքը սրճարաններ, առանց դիմակի ու ձեռնոցների լիքը մարդիկ, բազմաթիվ տարեցներ ու երեխաներ, ամենուր բարձր երաժշտություն ու որ ամեն ինչ տեղը ընկնի, կեսգիշերին էլ հրավառություն․ կարծես բան էլ չի եղել։

Եթե այսպես շարունակվեց, վստահ եմ՝ նորից անցնելու ենք խիստ սահմանափակումների»։