Գլխավոր Նորություններ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խմբի գործունեությունը երկարաձգվեց մինչև տարեվերջ

Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խմբի գործունեությունը երկարաձգվեց մինչև տարեվերջ

25

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 5 որոշմամբ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերին հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ատելության խոսքի կանխարգելման շուրջ օրենսդրական քննարկումներով և հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով:

«Վերջին ամիսների ընթացքում՝ կապված համավարակի հետ, աշխատանքային խմբի աշխատանքները որոշակիորեն դանդաղեցվել են, որի պարագայում չենք հասցրել ունենալ վերջնական արդյունք:

Մենք փորձում ենք մեր աշխատանքները սինխրոնացնել գործադիրի մեր գործընկերների հետ, քանի որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ ևս ներառված են ատելության խոսքին վերաբերող գործողություններ: Եթե հիշում եք, մենք նաև արտագնա նիստ ունեցանք և այնտեղ մեր միջազգային գործընկերների հետ ևս համաձայնություն ձեռք բերեցինք՝ աշխատելու այս խնդրի շուրջ, որպեսզի աշխատանքները չկանգնեն»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նշենք, որ հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին առաջարկին: