Գլխավոր Նորություններ «Պարոն Արսեն Թորոսյան, առաջինը իմ տվյալը տվեք իրավապահներին». Կարեն Քոչարյան

«Պարոն Արսեն Թորոսյան, առաջինը իմ տվյալը տվեք իրավապահներին». Կարեն Քոչարյան

508

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է․

«Պարոն Արսեն Թորոսյան, առաջինը իմ տվյալը տվեք իրավապահներին…, բայց հիշեք ես, ի տարբերություն Ձեզ, երբեք չեմ ասել, որ վիրուսը վտանգավոր չէ կամ բլեֆ է: Վիրուսը կա և միայն հիմարը կարող է դա հերքել: Ես ասել եմ ԲԼԵՖ Է այն ինֆոտեռորը, որն իրականացվում է տարբեր չինովնիկների կողմից, որոնք սկզբից ասում էին, որ իրենց երեխաներին տանելու են դպրոց, հետո ասում էին, որ այս վիճակը կտեվի երկար- 1-2 տարի, հետո վարչապետին հակառակ պնդում էին, որ իրավիճակն անվերահսկելի է (թեև այդ վերահսկողությունը հենց Ձեր պարտականությունն է), իսկ ավելի ուշ ասեցիք, որ այս մղձավանջը կտևի 5 տարի: Հարցազրույցներից մեկում ասացհք նաև պոտենցիալ 500000 հիվանդների մասին: Ո՞րն է լինելու հաջորդ ՍԱՐՍԱՓԸ, պարոն Թորոսյան:

Հիմա հարց:

Ո՞վ է այսքանից հետո ամենամեծ մանիպուլյատորը:

Հ.Գ. Գրածս բոլոր փաստերը տեսաձայնագրված են և հանդիսանում են ապացուցողական բազա…

«Չեմ հիշում, որ նման բաներ եմ ասել» ֆրազը չի անցնում, որովհետև Սերժն էլ չէր հիշում, որ ասել էր էլ առաջադրվի վարչապետի պաշտոնում»։