Գլխավոր Uncategorized Հայաստանից մաքսանենգ ծխախոտի մեկ այլ խոշոր բեռ է կալանավորվել Վորոնեժում

Հայաստանից մաքսանենգ ծխախոտի մեկ այլ խոշոր բեռ է կալանավորվել Վորոնեժում

364

Վորոնեժ քաղաքի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտի մեկ այլ բեռ: Ըստ հաստատված տվյալների՝ բեռը կալանավորվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որն ուղարկվել է փորձաքննության: 

EADaily-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վորոնեժի օդանավակայանի հարևանությամբ մի քանի տասնյակ տոննա կշռող մաքսանենգ ծխախոտի խմբաքանակին սպասելիս է եղել երեք ծանրաքարշ բեռնատար: Դրանք, ենթադրաբար, բեռը պետք է առաքեին Ստավրոպոլ: Ըստ որոշ տեղեկությունների, ապօրինի բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին: