Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին մաքսանենգ ծխախոտ...

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործով

19

Hraparak.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում այս պահին խուճապ է։

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և հրահանգել շտապ կարգով քրեական գործ հարուցել Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ Վորոնեժ մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործով և մաքսայինի այդ օրվա հերթապահներին աշխատանքից ազատել, որպեսզի իր և իր ընտանիքի անդամների անունները կարողանա մաքրել այս պատմությունից։

ՊԵԿ մեր աղբյուրի փոխանցմամբ՝  կառույցում այս պահին խուճապային վիճակ է, քանի որ փորձում են քավության նոխազ դարձնել անմեղ մաքսավորների:

Սակայն կա վտանգ, որ նրանց ազատելու կամ քրեական գործ հարուցելու դեպքում, շարքային աշխատողները կտան անուններ՝ նշելով, օրինակ, որ կատարել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հանձնարարությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում