Գլխավոր Նորություններ Գումարի խնդիր կար․ կորոնավիրուսով հիվանդին շտապօգնության մեքենայով տարել են թաղում

Գումարի խնդիր կար․ կորոնավիրուսով հիվանդին շտապօգնության մեքենայով տարել են թաղում

212

«Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները, հատկապես մեր նախարարությունն, անում են ամեն ինչ, որ մինչեւ մայիսի վերջ ունենանք ոչ թե 5000 վարակված, ինչպես հայտարարել է նախարարը, այլ ավելի շատ»,-ասաց նախարարության մեր աղբյուրը:

Ինչ-որ պարտականություններ կա՞ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջ, նախարարի ոչ մի խոսքի մեջ լավատեսություն չկա. «Կդժվարանամ ասել, սակայն մեր համար էլ շատ բան անհասկանալի է. «Ռեժինե» հյուրանոցի հիվանդներից մեկին` շտապօգնության մեքենայով օրերս տարել են թաղում` Դդմաշեն, վերջինս ողջագուրվել է հարազատների հետ, ապա հետ վերադարձել հյուրանոց, ինչն ուղղակի աբսուրդ է»: Դա այն հյուրանո՞ցն է, որի պատասխանատուն նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն է. «Այո»:

Մենք կապվեցինք «Ռեժինե» հյուրանոցի պատասխանատուի հետ. հարցրեցինք` համապատասանո՞ւմ են լուրերը իրականությանը. «Այո պարզապես նա դուրս գրվող հիվանդ էր»,- ասաց Աշոտ Սարգսյանը: Արդեն դո՞ւրս էր գրվել, այդ դեպքում ինչու էր վերադարձել հյուրանոց. «Քանակը շատ է հիվանդների, բայց պետք է դուրս գրված լինի, որովհետեւ վերջին թեստն այս անգամ բացասական էր եկել»: Համակարգից մեզ ասացին, որ հիվանդի երկրորդ բացասական թեստը չէր արվել, իսկ մեկ բացասական թեստով դուրս գրելու որոշումը կայացվել է ընդամենը երեկ: Ի դեպ. այդ դեպքում ինչո՞ւ է շտապօգնության մեքենան նրան տարել Սեւան` Դդմաշեն, կարող էր` ինքնուրույն գնալ.

«Գումարի խնդիր կար, եւ ապա` մենք մեր քաղաքացիներին շատ ժամանակ ենք աջակցում՝ կարող էր մանսակցել թաղմանը, հետ գալ` իրերը հավաքել»: Կարող էիք գումար տրամադրել եւ ոչ թե մի ողջ շտապօգնության մեքենա. «Կարող էի եւ իմ անձնական մեքենան տրամադրել, բայց այդպես ենք հարմար գտել դուք դժգո՞հ եք, որ մենք քաղաքացուն օգնել ենք, սկանդա՞լ եք ման գալիս»: Դուք հիշում եք` Թուրքիայից եկած կնոջը թույլ չէին տվել մասնակցել իր 25-ամյա որդու թաղմանը, կարծես երկակի ստանդարտներ են. «Ներեցեք հարցն ինձ չի վերաբերում»: Բայց Դդմաշեն համայնքը փակ էր` կարանտին էր, ձեր բացասական թեստով հիվանդը կարող էր այնտեղ կրկնավարակվել. «Մնացյալ հարցերով դիմեք պարետատուն, կամ` գրավոր»: Դուք նաեւ նախարարի խորհրդականն եք , չէ՞. ասում են` նախարարն իր ընկերներին է ամենուր տեղավորել. «Իսկ որտե՞ղ է գրված, որ խորհրդականը չի կարող զբաղվել կորոնավիրուսի բուժմամբ»: Իսկ հիմա ո՞վ է խորհուրդներ տալիս նախարարին. «Նախարարը հոյակապ աշխատում է, ինչպես տեսնում եք»: 

Հրապարակ․am