Գլխավոր Նորություններ Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. տունը, մեքենաներն ամբողջությամբ այրվել են. ներսում գտել են տանտերերի...

Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. տունը, մեքենաներն ամբողջությամբ այրվել են. ներսում գտել են տանտերերի դիերը. ՖՈՏՈ

609

Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։

Փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը:

1