Գլխավոր Նորություններ Աշնանը սպասում ենք կորոնավիրուսի երկրորդ ուժեղ ալիքին

Աշնանը սպասում ենք կորոնավիրուսի երկրորդ ուժեղ ալիքին

11

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն Palitranews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշնան վերջին սպասում են կորոնավիրուսի երկրորդ ուժեղ ալիքին, իսկ ձմռանը վարակը էլ ավելի կակտիվանա:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Իմնաձեի խոսքով, արգելքների վերացման հետևանքով հնարավոր է դեպքերի քանակը ավելանա:

«Ժողովրդին թվում է, թե կորոնավիրուսը վերացավ, սակայն այն կրկին մեզ հետ է՝ առնվազն մեկ տարի: Աշնան վերջերին սպասում ենք երկրորդ ուժեղ ալիքին, սրա հավանականությունը մեծ է, իսկ ձմռանը վարակը շատ ավելի կակտիվանա: Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Սոցիալական հեռավորություն, մեծ հավաքներից խուսափում, ձեռքերի հիգիենա և դիմակ՝ սա է կորոնավիրուսի հետ ապրելու կարգը: Եթե այս կարգը պահպանենք ամռանը վարակը շատ ակտիվ չի լինի»,- հայտարարել է Իմնաձեն: