Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 218-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5041-ի (մայիսի 18-ին՝ 4823), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 2164 մարդ, այս պահին բուժվում է 2788-ը:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 89 դեպք, որից այլ պատճառներով՝ 25 մահ։
Մեկ օրում մահացել է 3 մարդ։