Գլխավոր Նորություններ Մոր սպանությունը տեսած տղան կալանավորվել է

Մոր սպանությունը տեսած տղան կալանավորվել է

674

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն»ի նախկին սանը, 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սաներից մեկի հետ, սակայն վերջինիս կողմից իր հետ զրուցելուց խուսափելու եւ իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու համար, նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է կատարել տղային, ապա՝ մարմնական վնասվածք պատճառելու  առերեւույթ դիտավորությամբ իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի նախկին սանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված արարքը առերեւույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Հիշեցնենք, որ ըստ հաստատության տնօրենի, նա բարդ երեխա էր, հայրը սպանել է նրա մորը: Հայրը ՔԿՀ-ում է, իրեն էլ տեղափոխել են մեզ մոտ, քանի որ նա մշտական բնակության վայր չի ունեցել: Այնպես է ստացվել, որ իմ՝ պաշտոնի նշանակվելուց հետո ես օրինականացրել եմ նրա այստեղ մնալը ու որոշել եմ իր հետ աշխատանք տանել, որպեսզի նա շտկվի: Նրա մոտ ահագին դրական փոփոխություններ կային: Երբ նա արդեն չափահաս դարձավ, դուրս գրվեց «Զատիկից»: Մնում էր հորաքրոջ տանը, հետո՝ մորաքրոջ տանը: Նա տուն ուներ մնալու: Ամեն դեպքում, մենք փորձել ենք նրա համար աշխատանք գտնել: Նա պետք է գնար բանակ, բայց քանի որ նրա դեմ գործեր էին քննվում, նրան չզորակոչեցին: Իր համար շատ բաներ են արվել: 

Դանակահարող երիտասարդը՝ Կարեն Առաքելյանը, որպես բարդ դեպք, հայտնի էր նույնիսկ սոցապնախարարության աշխատակիցներին: Նախկին աշխատակիցներից մեկը «Հրապարակին» պատմել է, որ «Զատիկի» աշխատակիցները շատ են աշխատել Կարեն Առաքելյանի հետ, փորձել են նրան ճիշտ ուղու վրա կանգնեցնել, սակայն չի հաջողվել: