Գլխավոր Նորություններ Շատ անհանգիստ է Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով, կարելի է ասել սարսափած է

Շատ անհանգիստ է Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով, կարելի է ասել սարսափած է

56

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջապես ստիպեցի ինձ և կարողացա լսել Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերը:

Շատ անհանգիստ է Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով: Կարելի է ասել սարսափած է, քաղաքացիների վրա հոխորտալով ստիպում է լուրջ վերաբերվել վիրուսին: Պնդում է, որ անլրջությունը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ առաջացնել:

Պարոն Փաշինյան, այդքան մի մտահոգվեք, հանգիստ եղեք. կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մեր կյանքում բան փոխի: Դրան պինցետով կբռնենք, տնական արաղի մեջ կթաթախենք ու…

Հանգիստ եղեք, ձեր իշխանության վտանգը կորոնավիրուսը չէ, այլ` կառավարումից ոչինչ չհասկանալը: