Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ». Կրկին թանկացումներ. բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները

«Ժողովուրդ». Կրկին թանկացումներ. բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները

153

«Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նա­խորդ տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, ալյուրի գինը բարձ­րացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի, համե­մատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հա­ցը՝0.2 տոկոսով: 

Սրան զուգահեռ թան­կացել է նաև հացաբուլկեղենն ու ձա­վարեղենը: Մյուս կողմից՝  տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է: 

Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրի­լին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնաճ: 

Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով: Նկատենք, որ թռչ­նաբուծության ոլորտում վերջին մի քա­նի տարիների ընթացքում արտադրու­թյան անընդհատ աճ է արձանագրվում: 

Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաս­տան: Բայց, չնայած մեծ պահանջար­կին, այն թանկանում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: