Գլխավոր Նորություններ Ռեստորանների աշխատակիցները, հանդիսավարները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Ռեստորանների աշխատակիցները, հանդիսավարները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

63

Այսօր՝ մայիսի 20-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները։

Նրանց խնդրանքն է՝ իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Հավաքվածների խոսքով՝ սա հավաք չի, ուղղակի եկել են խնդրեն կառավարությանը լսել իրենց ձայնը.

«Մեզ հետաքրքիր է, թե երբ են բացվելու ռեստորանները, երբ ենք սկսելու աշխատել: 20 հոգանոց միջոցառումներով ռեստորանը նույնիսկ իր օդափոխության ծախսերը չի կարող փակել: Ավելի լավ է փակ մնա, քան փակվի»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը: