Գլխավոր Նորություններ Դատախազը զենքով մտել է դատարանի նիստերի դահլիճ

Դատախազը զենքով մտել է դատարանի նիստերի դահլիճ

129

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնլ է, որ ինքն այժմ գտնվում է Սպիտակի դատարանում, որտեղ դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով է մտել դատական նիստերի դահլիճ։

Ենոքյանը նաև նշեց, որ զենքը եղել է Ենոքյանի օրինական զենքը։

«Դատավոր Գզորյանը վերջինիս շատ նուրբ զգուշացրեց, որ չի կարելի դատական նիստերի դահլիճ զենքով մտնել, սակայն դատախազը նշեց, որ ինքը միշտ զենքով է գալիս դատարանի դահլիճ և հասավ նրան, որ վերջինս փաստացի չէր ուզում դուրս գալ դատարանի դահլիճից, փաստացի դատավորի օրինական պահանջին չէր ենթարկվում, որից հետո դատավորը ստիպված եղավ Դատական դեպարտամենտի որոշումը իջեցնել և տալ դատախազ Ենոքյանին, որ կարդա, դրանից հետո մինչ այս պահը վերջինս չի համաձայնվել զենքը հանձնել ի պահ կամ թողնել մի տեղ»,- ասել է Պողոսյանը։

Ըստ օրենքի արգելվում է վարչական շենքեր զենք և զինամթերք ներս բերելը՝ բացառությամբ օրենքով նախատեսված կարգով ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված զենք և զինամթերք ներս բերելու դեպքերի: Նշված կանոնը չի տարածվում սահմանված կարգով ուղեկցումն իրականացնող ոստիկանության աշխատողների և այն դատավորների ու դատական ծառայողների վրա, ովքեր կրում են հաշվեցուցակային զենք:

Դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով մտել է դատարանի դահլիճ

Опубликовано Marina Poghosyan Среда, 20 мая 2020 г.