Գլխավոր Նորություններ Էջմիածնում մեքենա է այրվել. 1 զոհ և տուժածներ կան

Էջմիածնում մեքենա է այրվել. 1 զոհ և տուժածներ կան

70

Մայիսի 20-ին՝ ժամը 16:51-ի սահմաններում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և 3 տուժած։ Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ-ում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։

Այս մասին տեղեկացրել է ԱԻ նախարարությունը: