Պակիստանում ծնված Դեիմա Մանգրիոն այժմ 8 ամսական է: Նա տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որն անվանում են ուղեղային ճողվածք: Ծնվելու ժամանակ քթի հատվածում ունեցել է փոքրիկ ուռուցք, որն աստիճանաբար մեծացել է:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, բժիշկներն ախտորոշել են գանգուղեղի և գլխուղեղի թերզարգացվածություն, որի պարագայում ուղեղի մի մասը դուրս է գալիս գլխի հատվածից:
«Տղան բուժման կարիք ունի, հիմա մենք սպասում ենք անալիզների պատասխաններին: Նա դեռ շատ փոքր է: Մենք վիրահատություն կանցկացնենք միայն այն դեպքում, եթե անալիզների պատասխանները դրական լինեն»,- ասել է նյարդաբանական բաժանմունքի գլխավոր բժիշկ Ռազա Հարունը:
Փոքրիկի ծնողները խոստովանել են, որ դրամական միջոցներն այլևս չեն բավարարում և իրենք վատնել են բոլոր խնայողությունները, իսկ երեխայի դեմքին աճած ուռուցքը մեծանում է` խանգարելով արդեն տեսողությանը:
Տեսանյութը կարող եք դիտեք այստեղ: