Գլխավոր Սպորտ Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

174

«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հարցազրույց է տվել Советский Спорт-ին և անդրադարձել «Փյունիկին» և հայկական ֆուտբոլին:

«Ես Հայաստանը լավ գիտեմ, այնտեղ շատ ընկերներ ունեմ: Հայաստանում ֆուտբոլային պայմանները շատ լավն են, «Հանրապետական» մարզադաշտը հիասքանչ է, այն խաղում է Հայաստանի ազգային հավաքականը: Եղանակը Երևանում նույնպես ինձ շատ է դուր գալի՝ 20 աստիճան տաքությամբ:

«Փյունիկի» առջև դրված է խնդիր՝ մասնակցել եվրագավաթներին՝ Եվրոպա լիգային կամ Չեմպիոնների լիգային: Եվրագավաթային 3 տեղի համար կա 5 հավակնորդ: Պայքարելու ենք:

Հայաստանը միշտ էլ ֆուտբոլային երկիր է համարվել: Նրանք կարողանում են ֆուտբոլ խաղալ և հարուստ պատմություն ունեն: Ես հիշում եմ Խորեն Հովհաննիսյանին, որը 1960-70-ականներին ԽՍՀՄ-ի լավագույն ֆուտբոլիստներից էր: Այժմ հայկական ֆուտբոլում ֆինանսավորումը քիչ է, սակայն կան բիզնեսմեններ, որոնք ցանկանում են լուրջ ներդրումներ կատարել ֆուտբոլում», – եզրափակել է Տարխանովը: