Գլխավոր Նորություններ Սասուն Միքայելյանի գործերը լավ չեն

Սասուն Միքայելյանի գործերը լավ չեն

752

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ՝ վերջինիս կողմից ԱԺ դահլիճում հնչեցրած «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները դիտարկելով որպես սպառնալիք։

Էդգար Մարուքյանը ֆեյսբուքում, արձագանքելով Սասուն Միքայելյանի նշված հայտարարություններին, նշել էր, որ նա շատ արագ պետք է ներողություն խնդրի և Էդմոնին նման բան ասողն առնվազն *** է։

Մարուքյանը տեղեկացրել է, որ դրանից հետո իր հետ սոցցանցով կապ է հաստատել Հարություն անունով անձ, ով ներկայացել է Միքայելյանի համագյուղացի, ընկեր՝ խնդրելով ջնջել գրառումը։ Այնուհետև՝ սոցցանցով իր հետ կապ է հաստատել ևս մեկ անձ, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի եղբոր տղա, հեռախոսով խոսել են: Արդյունքում, երիտասարդն ընդունել է, որ ինքը Սասուն Միքայելյանին չի հայհոյել։

Այնուհետև, մայիսի 1-ին Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Այն, ինչ Էդմոնն է առանց ամաչելու Ալենին ասել այս ամբիոնից, նույն բանն Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին։ Ես չեմ հակադարձի իր բառերով։ Մեծի խորհուրդ եմ տալիս ներողություն խնդրել իմ ծնողի ու Ալենի ծնողից»։