Գլխավոր Նորություններ «Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Փաշինյանը կոռուպցիոն սխեմաների մեջ է»․ Հովիկ Աղազարյան

«Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Փաշինյանը կոռուպցիոն սխեմաների մեջ է»․ Հովիկ Աղազարյան

68

«Որոշ ուժերի թվում է, թե վերջին հարվածը պետք է հասցնել իշխանություններին, որ վարկանիշը թուլանա, ստեղծվի քաղաքական ճգնաժամ, նոր ընտրություններ լինեն, որպեսզի փորձեն իրենց քաղաքական կապիտալը ռեալիզացնել»,- «24TV»-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
     Պատգամավորը, խոսելով իշխանական ընտանիքի հասցեին հնչող մեղադրանքների մասին (ծխախոտի մաքսանենգության, ադամանդի բիզնեսի և այլն), ասել է․ «Եթե ապացուցվի, որ Հրաչյա Հակոբյանը ներքաշված է կոռուպցիոն թեմաների մեջ, ապա ես կհրաժարվեմ մանդատից։ Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Նիկոլ Փաշինյանն է կոռուպցիոն սխեմաներում։ Կաթեցնելով փորձում են մեզ հունից հանել։ Մեզ ուզում են հոշոտել լրագրողները, քաղաքական ընդդիմախոսները։ Պետք է պատրաստ լինենք իրենց մինիմալ առիթ տալուն»,- հայտարարել է Աղազարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։