Գլխավոր Նորություններ Իմ ոտքով տուն եմ գնում․ 96-ամյա Սերյոժա Ստեփանյանը բուժվել է կորոնավիրուսից

Իմ ոտքով տուն եմ գնում․ 96-ամյա Սերյոժա Ստեփանյանը բուժվել է կորոնավիրուսից

31

96-ամյա Սերյոժա Ստեփանյանը  բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկացանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,-  ասել է Սերյոժա Ստեփանյանը։