Գլխավոր Շոուբիզնես «5 տոկոս կյանք էր մնացել». Բաբկինան պատմել է, որ կյանքի ու մահվան...

«5 տոկոս կյանք էր մնացել». Բաբկինան պատմել է, որ կյանքի ու մահվան եզրին է եղել

123

Երգչուհի Նադեժդա Բաբկինան, որն ապրիլին հիվանդացել էր երկկողմանի թոքաբորբով, պատմել է բժիշկների անբարենպաստ կանճատեսումների մասին, հայտնում է Teleprogramma.pro-ն։

«Երբ որոշեցին ինձ վերակենդանացման բաժանմունքից պալատ տեղափոխել, նայեցին ինձ ու ասացին. «Նադ, հիմա կարող եք քեզ ասել՝ քեզ կյանքի 5 տոկոս էր մնում»,- խոստովանել է երգչուհին։

Մինչ Բաբկինան հիվանդանոցում է եղե, հիվանդացել է նաեւ նրա որդին։ Հիմա երկուսն էլ վերականգնողկան պրոցեդուրաների են գնում։

Ապրիլի սկզբին Բաբկինայի ինքնազգացողությունը վատացել է՝ դժվարաշնչություն, գլխացավ, սրտխառնոց եւ քնկոտություն։ Հիվանդանոցում նրա մոտ երկկողմանի պնեւմոնիա է ախտորոշվել. ախտահարված է եղել թոքերի հյուսվածքների 80 տոկոսը։ Արտիստն արհեստական կոմայի վիճակում է եղել։ Բաբկինայի ներկայացուցիչների խոսքով՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։