Գլխավոր Շոուբիզնես Քիմ Քարդաշյանը մինի բիկինիով խելքահան է արել երկրպագուներին (ֆոտո)

Քիմ Քարդաշյանը մինի բիկինիով խելքահան է արել երկրպագուներին (ֆոտո)

435

Քիմ Քարդաշյանը սպորտային մարզումները բաց չի թողնում նույնիսկ ինքնամեկուսացման ընթացքում։ Քանի որ Լոս Անջելեսում բավական շոգ է, մոդելը մարզվում է գրեթե մերկ։ Instagram-այն էջում Քիմը լուսանկար է հրապարակել, որն արվել է տան մարզասրահից։ Քիմն ընձառյուծի պրինոտով բիկինի է կրում։ Լողազգստը հազիվ է ծածկում նրա շքեղ մարմինը։

«Մարզում կարանտինի ընթացքում»,- հրապարակումը մակագել է իրապատում-շոուի 39-ամյա աստղը։

Հավանաբար՝ այս հագուստով մարզվելն այնքան էլ հարմար չէ, սակայն ընձառյուծի պրինտով լողազգեստը ներառված է նրա SKIMS ներքնազգեստի ապրանքանիշի հավաքածուում։ Մոդելն այն վաճառքի է հանել համավարակի նախօրեին։ Քանի որ օլնայն խանութներն ինքնամեկուսացման ընթացքում ապրանքները վաճառելու միակ միջոցն են, Քիմն ակտիվորեն առաջխաղացնում է դրանք սոցիալական ցանցերում։