Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանը գյուղացու անվան տակ թալանչի բանկերին է հարստացնում. Հրաչ Բերբերյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը գյուղացու անվան տակ թալանչի բանկերին է հարստացնում. Հրաչ Բերբերյան (Տեսանյութ)

377

Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդմանը, Հրաչ Բերբերյանը՝ խոսելով գյուղատնտեսական ոլորտի ու գյուղացու խնդիրների մասին, ասել է.

«Խեղկատակությունը նրան է հասել, որ ապրիլին խոսում են գյուղատնտեսական վարկերի մասին և միայն այսօր են ուզում դա իրականացնել: Բանկերի մոտ սարսափելի հերթեր են ու վստահ եմ՝ գյուղացիների մեծ մասը չեն էլ ստանալու այդ վարկերը»:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ իշխանությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսական ոլորտին:

Հարցին՝ ինչպե՞ս կարգավորել, որպեսզի յուրաքանչյուր գյուղացի կարողանա այս պայմաններից ելնելով վարկեր ստանալ, Հրաչ Բերբերյանը պատասխանել է. «Ասել եմ ու ասում եմ՝ գյուղը քայքայել են բանկերը:

Պարոն թանկագին վարչապետ, Դուք գյուղացու անվան տակ բանկերն ե՞ք հարստացնում»: