Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. ՖՈՏՈ

ՀՐԱՏԱՊ. Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. ՖՈՏՈ

296

Մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի: Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով: Վթարի պատճառներից մեկը նաև այն է, որ ճանապարհին կան փոսեր, իսկ ճանապարհի վերանորոգման պատասխանատուն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է, ում կազմակերպությունը՝ չգիտես ինչու, տևական ժամանակ է, չի բարեհաճում իրականացնել գոնե փոսալցման աշխատանքներ: