Գլխավոր Նորություններ Մահացածներից մեկը 31-ամյա կին է. ծննդաբերությունից 5 օր անց հանկարծամահ է եղել

Մահացածներից մեկը 31-ամյա կին է. ծննդաբերությունից 5 օր անց հանկարծամահ է եղել

355

Հայաստանում կորոնավիրուսից այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։