Գլխավոր Նորություններ «Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես». ԱԺ-ում կրկին թեժ է. վիճաբանություն՝...

«Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես». ԱԺ-ում կրկին թեժ է. վիճաբանություն՝ Գևորգ Պետրոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

830

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ դատավորների խնդրին: 

«Մարդու արժանապատվությունն անխախտելի է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, և եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը եւ եկեք այստեղ ուրիշ բան ասեք»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:  

Այդ պահին հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, սակայն չլսվեց, ինչին Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք»:

Նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց, եւ Գեւորգ Պետրոսյանն ասաց,. «Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»: 

Նիստն ընդհատվել է: 

Մանրամասները` տեսանյութում: