ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունն Ալկոհոլի, ծխախոտի, հրազենային զենքի և պայթուցիկ նյութերի բյուրոյի աշխատակիցների հետ համատեղ քաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկում գտնվող տներից մեկում խուզարկության ժամանակ ավելի քան 1000 միավոր զենք է առգրավել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Մայք Լոպեսի խոսքով՝ իշխանությունները տեղեկություններ են ստացել այն մասին, որ այդ տանն ապօրինի կերպով զենք է պատրաստվում և վաճառվում:
Առգրավված զենքի մեծ մասը հրացաններ և ատրճանակներ են: Գործի առնչությամբ մեկ կասկածյալ է կալանավորվել:

