Գլխավոր Նորություններ Մոտ 40 րոպե, և հայտնվեց այդ «սենսացիոն լուրը»` կայքերց մեկում. Սիփան Փաշինյան

Մոտ 40 րոպե, և հայտնվեց այդ «սենսացիոն լուրը»` կայքերց մեկում. Սիփան Փաշինյան

523

Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն, մի քանի օր է` մամուլում նյութ են գովազդում, իբրև ես և Սյունիքի գործարարներից մեկը կազմակերպել ենք Քաջարանի դեպքերը:
Երեկ նոր թափ առավ այդ չորացած «աղբյուրներից» ստացված լուրը:

Այսօր սրճարաններից մեկում Ես և իմ գործնկերներ Tigran Karapetyanը և Aren Mkrtchyanը սուրճ խմելու ժամանակ քննարկում էինք մամուլի ստի և կեղծիքի տարածման ծիծաղելիության աստիճանը և որոշեցինք թեստ անել:

Առաջարկեցի նկարվենք երեքով և տեղադրեմ Ֆեյսբուքում, որից հետո սպասում ենք, տեսնենք ինչքան ժամանակ հետո ձեզ հայտնի կայքերից մեկը կգրի, որ Տիգրան Կարապետյանն էլ կապ ունի Քաջարանի դեպքերի հետ:

Ասեմ ձեզ, վատ արդյունքներ չունենք: Մոտ 40 րոպե, և հայտնվեց այդ «սենսացիոն լուրը»` կայքերց մեկում:))

Կայքի անունը միտումնավոր չեմ նշում այն չտարածելու համար:)

Հ.Գ. Ստով և կեղծիքով, ամբողջ պետական լծակներով և դիկտատուրայով չկարողացաք իշխանություն պահել: Հիմա ինչ նպատակով էլ այսքան կեղծիք եք լցնում դաշտ` տրամաբանորեն դատապարտված է ձախողման:

Sisak Gabrielyanը էլ կապ ունի, նշանակվելու է ԶՊՄԿ-ի տնօրեն:))»: