Գլխավոր Uncategorized Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

27

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Օհանյանի մյուս պաշտպանը՝ Կարեն Մեժլումյանը, որն Ինեսսա Պետրոսյանի ամուսինն է։

Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատեց, որ Ինեսսա Պետրոսյանը 5 օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, պատասխանը դրական է եղել։ «Թոքաբորբ չունի, զգացողությունը լավ է։ Տանը միայնակ է մեկուսացված, ընտանիքի մյուս անդամներս առանձին ենք ինքնամեկուսացված, մեր թեստի պատասխանները դեռ չենք ստացել»,- ասաց Կարեն Մեժլումյանը։ Կարեն Մեժլումյանը հայտնեց,որ դիմում է ներկայացրել «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով նիստը հետաձգելու համար։ Նշենք,որ գործով ամբաստանյալ են Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը: