Գլխավոր Նորություններ Արդեն առաջիկա զորակոչից ՀՀ Զինված ուժերում վերականգնվելու է մարզական վաշտը

Արդեն առաջիկա զորակոչից ՀՀ Զինված ուժերում վերականգնվելու է մարզական վաշտը

171

Ազգային ժողովում այսօր պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հարց է ուղղել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ՀՀ Զինված ուժերում մարզական վաշտի վերականգնման մասին:

«Մարզական վաշտի վերականգնումը անհրաժեշտություն է:Ուզում եմ հիշեցնել, որ սպորտում որոշակի հաջողություններ արձանագրած մարզիկները արդեն իսկ ազատվում էին ծառայությունից տարկետման միջոցով: Խոսքը գնում է մարզիկների ոսկյա տարիքի մասին՝ 18-27 տարեկան: Մենք հասկանում ենք այս խնդիրը և կարծում ենք, որ մարզական վաշտի միջոցով հնարավոր է դա կարգավորել, ինչը որ արվելու է իմ հրամանով: Այս պահին կարգը մշակվում է, և ես համոզված եմ, որ արդեն այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»,-նշել է Դավիթ Տոնոյանը:

Կստեղծվի նաև սպորտային ակումբ՝ ԲԿՄԱ կամ այլ անվանումով, որը հնարավորություն կտա մարզական վաշտից գործուղել մրցումների: